Ապրելու նոր ուղի
  • Վազգեն Սարգսյան 26/1
  • +(374)10588533
  • Մենք սոց.ցանցերում

Մեր մասին

	Մեր մասին

Ինչու Prolife?

Prolife-ն ավելին է, քան պարզապես ֆիթնես կենտրոն: Այն իր մեջ միավորում է առողջ մարմնի և լավ ինքնազգացողության գաղափարը: Մենք յուրահատուկ մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի` փորձելով բավարարել նրանց կարիքներն ու ցանկությունները: Դուք կարող եք ընտրել մեր դասական փաթեթները, որոնք Ձեզ հնարավորություն կընձեռեն հաճախել մարզասրահ, լողավազան, խմբակային պարապմունքների, վայելել յոգայի և թայ չի (tai chi) դասընթացները։ Մեզ մոտ գործում է նաև վերականգնողական ծրագիր, որն ուղղված է հաճախորդի կոնկրետ խնդիրների լուծմանը` հատուկ նշանակված վարժությունների օգնությամբ:

Գործընկերներ

  • Sprint Marketing
  • Yerevan Events
  • Precor

Prolife-ն առողջարարական կենտրոն է, որը գտնվում է քաղաքի սրտում` «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում:

Prolife-ում տիրում է ջերմ ու ընկերական մթնոլորտ, ինչը թույլ է տալիս ակումբի անդամներին իրենց զգալ ինչպես տանը:

Մենք աշխատում ենք Ձեզ հետ, որպեսզի բարելավենք Ձեր առողջությունը և իրականություն դարձնենք մարզման Ձեր ակնկալիքները:

Prolife-ը ձգտում է Ձեզ համար ընտրել լավագույն մարզիչներին, ինչպես նաև մատուցել որակյալ ծառայություններ և ծրագրեր հարմարավետ վայրում, ինչը հնարավորություն կտա ձեզ ավելի լավ զգալ և առողջ կենսակերպ վարել: Մեր մարզումների նպատակն է գերազանցել Ձեր սպասումները մենք կօգնենք ձեզ նվազեցնել քաշը՝ ուժային վարժությունների և մարմնամարզության միջոցով և հասնել կատարելության: Անկախ նրանից, թե որն է Ձեր վերջնական նպատակը` մարմինն ավելի բարեկազմ դարձնել, նիհարել ու մկանային համակարգը զարգացնել կամ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ պարզապես լավ ժամանց կազմակերպել, մենք պատրաստ ենք մատուցել Ձեզ լավագույն ծառայություններ մեր բարձրակարգ մասնագետների և դիետոլոգների օգնությամբ, որոնք մշտապես կաջակցեն Ձեզ իրենց գործնական խորհուրդներով։